ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պերուն կարող է օգնե՞լ Իտալիային

Պերուն կարող է օգնե՞լ Իտալիային
24.11.2017 | 07:55

Ըստ Football Italia պարբերականի, Պերուում ցանկանում են օրինագիծ ընդունել, համաձայն որի, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է այսուհետ կառավարի պետությունը: Սա դեմ է ՖԻՖԱ-ի ընդունած կանոններին, ըստ որոնց, երկրների ֆեդերացիաներն անկախ գործող մարմիններ են: Այնպես որ, եթե ընդունվի նման օրենք, բնավ էլ չի բացառվում, որ Պերուի ընտրանին զրկվի Ռուսաստանում գալիք ամառ կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակցի ուղեգրից: Եթե այդպես լինի, հարավամերիկյան այս թիմին կարող է փոխարինել Իտալիայի ընտրանին, որն անցողիկ խաղերում զիջեց Շվեդիայի ընտրանուն ու վերջին վաթսուն տարում առաջին անգամ պարտադրված է բաց թողնել մունդիալը, եթե, իհարկե, հրաշք տեղի չունենա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ